211652_close_icon
views-count946 դիտում article-date 19:03 28-05-2024

ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը շնորհավորել է Հայաստանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավոր Հանրապետության տոնը: Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 106-ամյակը»,- գրել է Բելգիայի դեսպանը։

Նմանատիպ նյութեր