211652_close_icon
views-count919 դիտում article-date 19:40 28-05-2024

Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Թող այս օրը ձեր ազգի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ: Մենք հանձնառու ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերությանը և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- գրել է Դարչիաշվիլին։

Նմանատիպ նյութեր