211652_close_icon
views-count1099 դիտում article-date 17:13 31-01-2025

Փաշինյանը չհերքեց Ռուբեն Վարդանյանի վերադարձի մասին Ալիևի հետ ունեցած երկխոսությունը

Գերիների հարցը մեր օրակարգում է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը՝ դիմելով վարչապետին ասաց. «Երբ արտահոսքի համար ՔՊ-ից հեռացվեց Հովիկ Աղազարյանը, հետագայում պարզվեց, որ թեման եղել է ձեր և Իլհամ Ալիևի խոսակցությունը գերիների մասին, երբ դուք նրանից չէիք պահանջել գերիներին, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանին. «Սակայն նոր նշեցիք, որ Բաքու ուղարկված փաստաթղթերում գերիների մասին կետեր կան։ Այդ դեպքում ինչի չկան հաջողված դեպքեր, երբ որ մենք ունենք գերիների վերադարձ»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր խնդիրը նրա մեջ չի, որ այ կոնկրետ այս թեմայով մամուլում որևէ արտահոսք է եղել։ Խոսքը նրա մասին է, որ երբ որ բարձրագույն մակարդակով բարձրագույն մարմնի հետ կիսվում է տեղեկատվություն և այդ տեղեկատվությունը հայտնվում է լրատվամիջոցում, դա արդեն նույնիսկ մեկնաբանելու բան չկա: Դրան ի՞նչ անուն դնես»:

Նմանատիպ նյութեր