898 դիտում
12:15 30-05-2024
30,8 մլն դրամ՝ Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց 30,8 մլն դրամ հատկացնել Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Ազգային Ժողովի շենքը գրանցված է որպես պատմամշակութային արժեք՝ հուշարձան, որն ունի նաև շատ գեղեցիկ այգի և կանաչապատ տարածք: Այգու հազվագյուտ ծառերի և տարածքի ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ է այն ապահովել ոռոգման ջրով:
Ազգային ժողովի աշխատակազմը «Գնումների մասին» օրենքի համաձայն,անհրաժեշտ փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, կազմակերպել է ԱԺ տարածքի ոռոգման նպատակով հորատանցքի հորատման աշխատանքների գնման ընթացակարգ, որի արդյունքում «Վարուխ» ՍՊԸ-ի հետ 2023թ. դեկտեմբերի 18-ին կնքվել է պայմանագիր:
Վերոգրյալ աշխատանքների իրականացմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Ազգային Ժողովի կողմից իրականացվող միջոցառման գծով հատկացված միջոցների նվազեցման հաշվին 30,800.0 հազ. դրամ հատկացնել նույն ծրագրի «ՀՀ Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում» միջոցառմանը:

Նմանատիպ նյութեր
2054 դիտում
16:06 02-05-2019
Այս տարի շանս ունենք գյուղացիներին պատշաճ ոռոգման ջրով ապահովելու. Փաշինյան
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»