211652_close_icon
views-count1024 դիտում article-date 13:31 30-05-2024

Մեր ավտոերթի ընթացքում ոստիկանները բաժին տեղափոխեցին «ԱռԱջ» կուսակցության 4 անդամներին. Նարեկ Մանթաշյան

Մեր ավտոերթի ընթացքում ոստիկանները կանգնեցրեցին մեքենաները և ոստիկանության էջմիածնի բաժին տեղափոխեցին «ԱռԱջ» Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Հովհաննես Հարությունյանին, Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Սևակ Խաչատրյանին, կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Ասատրյանին և մեր ընկեր Պողոս Ղափանջյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը:

«Այս պահին տղերքին ոստիկանությունից տեղափոխեցին Էջմիածնի քննչական բաժին, գործ կարելու, բայց վստահ ենք գիտեք, որ մեզ դրանով վախեցնելը ժամանակի զուր կորուստ է»,- հավելել է նա:

Նմանատիպ նյութեր