211652_close_icon
views-count751 դիտում article-date 18:40 30-05-2024

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 23-29-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 24-ին, 25-ին, 27-29-ը, Արաբկիրում՝ մայիսի 25-ին և 29-ին, Նոր Նորքում՝ մայիսի 23-ին, 29-ին, Շենգավիթում՝ մայիսի 26-ին, 27-ին և 29-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մայիսի 23-ին, 24-ին, 26-ին և 27-ին, Նոր Նորքում՝ մայիսի 27-29-ը, Շենգավիթում՝ մայիսի 26-28-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նմանատիպ նյութեր