211652_close_icon

Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին. Հայտարարություն

views-count904 դիտում article-date 12:05 31-05-2024
ՆԳՆ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

«Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր