211652_close_icon
views-count1147 դիտում article-date 17:35 02-06-2024

Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին

Վերջերս հայ-իրանական սահմանը հատեցին իրանական Կարմիր մահիկի մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները: Այդ մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ 

«Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկերը, աջակցություն է առաջարկել տարերային աղետից տուժած Լոռու մարզի քաղաքացիներին:

Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն:

Երևանում բեռնատարները կդիմավորեն Իրանի դեսպանատան և Կարմիր մահիկի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը, - հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

Նմանատիպ նյութեր