211652_close_icon
views-count1000 դիտում article-date 21:38 02-06-2024

«Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգ կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում

Հաշվի առնելով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհում նշվում է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանը, «Նյու Ջեներեյշն փրոջեքթը» անմասն չմնալով մի շարք համերգային նախագծերից հունիսի 8-ին նախաձեռնել է հոբելյանական համերգ՝ ի պատիվ համաշխարհային հայի՝ Հայաստան  հրավիրելով Ազնավուրի երգերի հայտնի եւ անհավանական նմանությամբ կատարող Ղասսան Յամմինին, ով ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Դիրիժոր՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում, սակայն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ վերջերս՝ դեկտեմբերի 29-ին:

Երեկոյի ընթացքում կհնչեն մեծն շանսոնյեի հայտնի ու սիրված երգերը:

Նմանատիպ նյութեր