907 դիտում
11:25 03-06-2024
Ես ՔԿ նախագահին ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել Արցախում, պատերազմի ժամանակ, բարևել, ողջագուրվել ենք. Բագրատ Սրբազան
Ես քննչական կոմիտեի նախագահին ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել Արցախում, բարեւել ենք, ողջագուրվել ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
«Դա 2020-ի հոկտեմբերի 18-19-ին էր, պատերազմի ժամանակ: Մենք հիմա ուղղակի գնալու ենք Քննչական կոմիտե, որոշակի պահանջներ ունենք ներկայացնելու, որոնք իրենց գործառույթների մեջ են»,-ասաց նա:
Հարցին՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին գործոն համարո՞ւմ է, Սրբազանը պատասխանեց. «Մեր երկրում խորքում ոչ մեկն էլ գործոն չէ: Դուք ինձնից լավ գիտեք, այս ամենը մեկ մարդու քմահաճույքից է կախված, բայց ես հավատում եմ նաեւ ուրոշակի իմաստով մարդիկ, որոնք պաշտոնների գլուխ են, իրենք կարող են ինչ-որ ընթացքում բեկել իավիճակն իրենց անաչառության կամ արդարության սկզբունքով: Հնարավոր է դա անել, ամեն մարդ չէ, որ կարող է ենթարկվել ապօրինի քմահաճույքներին ու հրամաններին»:
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին Բագրատ Սրբազանն ասաց. «Ինչպես կարող է ԱՄՆ դեսպանը խոսել ոստիկանական բարեփոխումների մասին, հսկայական գումարներ տալ այդ բարեփոխումների համար եւ այդ նույն այդ ոստիկանությունից 40 հոգով ծեծել մի հոգու:
Կամ ԱԳՆ-ի դիմեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հովհաննիսյանին ներս են քաշում, ու 10 հոգով գլխին հարվածելով տանում: Բա դա ռեֆո՞րմ է, բա դա երեսպաշտություն չէ՞: Եթե առաջ 3 հոգով էին ծեծում, հիմա 40 հոգով են ծեծում, դա բարեփոխո՞ւմ է»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
679 դիտում
16:42 29-10-2024
Արա Եղոյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից
913 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)