211652_close_icon
views-count877 դիտում article-date 21:23 03-06-2024

Տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում

Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատների և գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում: Այդ մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։

«Հայկական կողմից մասնակցեցին Ուկրինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Առևտրաարդյունաբերական պալատի Ուկրաինայի մասով համակարգող Արա Մարությանը։ Ուկրաինական կողմը ներկայացնում էր Պալատի նախագահ Գենադի Չիժիկովը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման առանցքային հարցերն ու հեռանկարները, հաշվի առնելով պատերազմով պայմանավորված առանձնահատկությունները։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն հուլիսին կազմակերպել մեծ քննարկում՝ երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մեջ ներգրավված գործարարների մասնակցությամբ։

Հանդիպումը կարևոր քայլ էր Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ»,- ասված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր