211652_close_icon
views-count925 դիտում article-date 19:23 04-06-2024

Նոր վիճահարույց օրինագիծ Վրաստանի խորհրդարանի օրակարգում

Մինչև գարնանային նստաշրջանի ավարտը Վրաստանի խորհրդարանը 19 օրենքներից կազմված մի փաթեթ կընդունի, որով նախատեսվում է «արգելել ԼԳԲՏ քարոզչությունը անչափահասների շրջանում, ինչպես նաև պաշտպանել ընտանեկան արժեքները»։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Օրենքներից մեկով մայիսի 17-ը Վրաստանում կհայտարարվի «Ընտանիքի սրբության օր»։ Մայիսի 17-ը աշխարհում նշում են, որպես հոմոֆոբիայի դեմ պայքարի օր։

Օրենսդրական փաթեթում տեղ գտած մեկ այլ օրենքով նախատեսվում է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը պետք է մշտադիտարկման ենթարկի գեղարվեստական ստեղծագործությունները, այդ թվում՝ գրքերը, կինոնկարներն ու ներկայացումները ,դրանցում «միասեռական հարաբերությունների քարոզչությունը բացառելու նպատակով»։

Նմանատիպ նյութեր