66841 դիտում
12:00 05-06-2024
Ողբերգական դեպք՝ Արտաշատում. թիվ 5 դպրոցի մոտ «Mercedes» ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ. նա հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում թիվ 5-րդ դպրոցի դիմաց «Mercedes» մակնիշի մարդատար ավտոբուսի տակ քաղաքացի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավոորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դրաստամատ Սամվելյանն ու Սուսաննա Մեջլումյանը:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել և ստեղծվել էր արհեստական խցանում:
Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները ավտոբուսի տակից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովիկ Հ.-ին ու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքեն տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Շոգոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ժամանել է նաև փորձաքրեագետը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոց ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հովիկ Հ.-ն տեխսպասարկման աշխատանքներ իրականացնելիս է եղել ավտոբուսում, և ամբարձիչը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)