211652_close_icon
views-count952 դիտում article-date 13:44 06-06-2024

Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան

ՌԴ գործընկերները լայնածավալ աշխատանքներ են տանում երկաթուղու վերականգնման ուղղությամբ։

Կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` կառավարությունն ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ նոր կամուրջների կառուցման ուղղությամբ, և հույս կա, որ նրանք աջակցություն կցուցաբերեն։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ առնվազն մի քանի գործընկեր նման պատրաստակամություն է հայտնել, հատկապես՝ կամուրջների շինարարության հարցում։

«Առաջին փուլում մենք օբյեկտիվորեն միջազգային աջակցության կարիքը` թեկուզ մաքրման աշխատանքների, որոնողափրկարարական աշխատանքների համար, չունեինք։ Այ հիմա է, որ վերականգնման և մարդկանց վնասները փոխհատուցելու հարցում մենք իրական աջակցության կարիք ունենք, և շատ կարևոր է, որ միջազգային գործընկերների հետ խոսակցություններում աջակցության հնարավոր ձևերի ցանկ ունենանք, որպեսզի մեր գործընկերներն իրենց հարմար տարբերակ ընտրեն»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր