116018 դիտում
23:21 08-06-2024
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. «Mitsubishi» բեռնատարը «Հարսնաքար» ռեստորանի մոտ, կոտրելով կամրջի երկաթե ճաղավանդակները, հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակները դուրս է բերել վարորդի, կնոջ և երեխայի մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Սևանի հատոկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտաիկի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչյա Գևորգայնի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիակկնության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Ջրասուզակները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում գետից դուրս բերեցին աղջիկ երեխայի, և մոտ 35-40 տարեկան կնոջ դի, իսկ ավտոմեքենայի խցիկում վարորդի մարմինը, ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց և նոր միայն հնարավոր եղավ վարորդի դին դուրս բերել խցիկից։
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, բաժնի պետի տեղակալ Համլետ Աբրահամյանի, հատկապես կարեոր գործերով ավագ քննիչ Գագիկ Ավետիսյանի և ավագ քննիչ Նվեր Մկոյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։
09.06.2024
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սևանի ոստիկաններն ու Սևանի քննչական բաժինը պարզել են վարորդի և մահացածների ինքնությունը։
Ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 69-ամյա Սարո Կարապետյանը, ում դին ջրասուզակը հայտնաբերել է ավտոմեքենայի խցիկում, իսկ ավտոմեքենայից դուրս՝ գետում, հայտնաբերվել են Երևանի բնակիչ 61-ամյա Հասմիկ Հարությունյանի և Արմավիրի մարզի բնակիչ 8-ամյա ԼիկաՄ.-ի դիերը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Կարապետյանն ու Հ. Հարությունյանը ամուսիններ էին, իսկ Լիկա Մ.-ն նրանց թոռնուհին էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 382+
382+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)