211652_close_icon
views-count844 դիտում article-date 12:16 09-06-2024

Ֆրանսիան և ԱՄՆ-ն ցանկանում են ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Ֆրանսիան և Միացյալ Նահանգները հանձնառու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը, որպեսզի ապահովեն թերներկայացված տարածաշրջանների, այդ թվում՝ աֆրիկյան պետությունների ավելի մեծ ներկայությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ: Փոխանցում է Tert.am-ը։

Ֆրանսիան և ԱՄՆ-ը համոզված են, որ հնարավոր է Անվտանգության խորհրդի ընդլայնում ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական կատեգորիաներով, ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր