211652_close_icon
views-count751 դիտում article-date 14:25 09-06-2024

Լեհաստանի 39-ամյա քաղաքացին ձերբակալվել է Դանիայի վարչապետի վրա հարձակվելու մեղադրանքով

Լեհաստանի 39-ամյա քաղաքացին շաբաթ օրը 12 օրով բանտարկվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա նախօրեին կատարած հարձակման համար, որը, ըստ իշխանությունների, պարանոցի աննշան վնասվածք է ստացել, հաղորդում են Reuters-ը և AFP-ն: Փոխանցում է News.am-ը։

Դանիայի ոստիկանությունը հայտնել է, որ ենթադրյալ հարձակվողն այդ պահին եղել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ և չէր իմացել, որ իր զոհը Դանիայի վարչապետն է եղել:

«Ոչինչ չի վկայում քաղաքական դրդապատճառների մասին», - շաբաթ օրը Կոպենհագենի դատարանում ասել է կասկածյալի փաստաբանը:

Երեկ հայտնել էինք, որ Դանիայի վարչապետը Կոպենհագենի հրապարակում հարձակման էր ենթարկվել, ինչի հետևանքով նա մտրակի թեթև վնասվածք էր ստացել։

Հարձակումը դատապարտել է ԵՄ ղեկավարությունը։ Համանման հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր