1267 դիտում
13:06 26-08-2014
Սիիայում զինյալների վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը մտադիր չէ սպասել Դամասկոսի հաստատմանը. ԱՄՆ Պետդեպ
РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` Սիրիայի տարածքում իսլամիստ զինյալներին հարվածելու վերաբերյալ որոշման ընդունման դեպքում ԱՄՆ-ը մտադիր չէ սպասելու Դամասկոսի հաստատմանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում պատրաստ է համագործակցելու միջազգային գործընկերների հետ, այդ թվում` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել էր, որ Օբաման դեռևս որոշում չի կայացրել Սիրիայում «Իսլամանակ պետություն» խմբավորման դիրքերի վրա հարձակվելու անհրաժեշտության վերաբերյալ:
Ջ. Էռնեստը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է Վաշինգտոնին Դամասկոսի հետ համաձայնության գալ Սիրիայում գործողություններ սկսելու համար:
Նմանատիպ նյութեր
985 դիտում
11:36 16-02-2024
Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար. Մարուքյան
1096 դիտում
14:04 05-03-2015
Ալեքսանդր Մասլյակով ավագը հերքել է իր վրա հարձակվելու լուրը
Այս բաժնից
769 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
844 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1345 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով