211652_close_icon
views-count952 դիտում article-date 14:42 09-06-2024

Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է. Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է, գրում է Bild թերթը: Փոխանցում է Tert.am-ը։

Զելենսկին տեսաուղերձում նշել է, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակը քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։

«Շատ նշանակալի արդյունք է այն, որ ռուսական բանակը չկարողացավ իրականացնել Խարկովի օպերացիան։ Այժմ մենք հնարավորինս հետ ենք պահում նրանց և ոչնչացնում ռուսական ստորաբաժանումները, որոնք մտնում են մեր հողը և ահաբեկում Խարկովի մարզը։ Ուղղությունն ամրապնդվում է և էլ ավելի ուժեղ կլինի»,- ասել է Զելենսկին։

Ռուսաստանը հարձակողական գործողություն է սկսել Խարկովի ուղղությամբ մայիսին։ Ռուսական բանակի զորքերը Բելգորոդի շրջանի տարածքից հատել են ուկրաինական սահմանը՝ Վոլչանսկի և Խարկովի ուղղությամբ, սակայն չեն կարողացել առաջ շարժվել 7-8 կիլոմետրից ավելի։

Նմանատիպ նյութեր