211652_close_icon
views-count18600 դիտում article-date 13:47 02-04-2018

Անօդաչուով բեռը տեղ հասցնելու «Ռուսաստանի փոստի» առաջին փորձը ձախողվել Է

«Ռուսաստանի փոստի» անօդաչուն ապրիլի 2-ին թեստային գործարկման ընթացքում չի կարողացել բեռն Ուլան Ուդեից հասցնել Բուրյաթիայի Տարբագատայ շրջանային կենտրոն: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են հանրապետության կառավարության մամուլի ծառայությունում: Թռիչքի ընթացքում ապարատն ընկել Է գետնին: «Փորձն անհաջող Էր: Բայց դա նույնպես արդյունք Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նա չի ճշտել պատահարի մանրամասնությունները: Ինչեպս հաղորդվել Է, այդ թռիչքը պետ Է դառնար «Ռուսաստանի փոստի» անօդաչուի առաջին թեստային չվերթը երկրում: Հետագայում անօդաչու թռչող ապարատները պլանավորվում Է օգտագործել ՌԴ-ի տարբեր տարածաշրջաններում դժվարամատչելի շրջաններ բեռներ առաքելու համար:

Նմանատիպ նյութեր