56701 դիտում
11:10 10-06-2024
Սպшնություն՝ Երևանի կենտրոնում. Մաշտոցի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 10-ին, սպանություն, խուլիգանություն և մարմնական վնասվածք պատճառելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ժամը 01:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտա 43 հասցեի մոտ մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել հայհոյանքներ, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին, որոնց պատճառել է մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործութուների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանն ու նույն վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայել Գարակյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ա. Բագրատյանը, և կրտսեր պարեկ Կ. Պատուրյանը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, Հերացու անվան թիվ 1 համլասարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 խումբը Մաշտոցի պողոտա 43 Ա հասցեի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Քոչարյանն է, ով վնասվածքը ստացել է նշված վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից կտրող-ծակող առարկայով ստացած հարվածից:
Արդեն ժամը 02:35-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 08 խումբը «պոչուկի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անդրուշ Սարգսյանն է:
Օպերատիվ տվյալներով պարզվում է, որ նա դանակահրավել է Մաշտոցի պողոտայում:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատել են նաև փորձաքրեագետները: Քննիչներն էլ հայտնաբերել են արնանման հետքեր, բոթաս և այլ առարկաներ:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն», «խուլիգանություն» և «մարմնական վնասվածք պատճառելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգմանքները պարզելու, կատաորղի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
44859 դիտում
15:24 30-09-2018
Կոտայքի մարզում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
Այս բաժնից
1489 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)