211652_close_icon
views-count1198 դիտում article-date 21:31 11-06-2024

Հունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի- Հ. Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը երեկոյան ժամերին փակ կլինի

Հունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի- Հ. Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը երեկոյան ժամերին կլինի փակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Դ. Բեկի փող. - Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները:

Վարորդներին հորդորում ենք՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով գիշերային ժամերին տրանսպորտային միջոցները  չկայանել նշված ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր