62374 դիտում
18:50 12-06-2024
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. «06»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. օպերատիվ են գործել պարեկները. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Վանո Կիրակոսյանը իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ռադիկ Քալաշյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և մարզի օրվա պատասխանատու հերթապահ, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվեր Հարությունյանն ու Սամվել Խուդավերդյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+