18796 դիտում
11:27 20-08-2023
Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. Ford Transit-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Հ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Դաշտ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ, 85-ամյա Տիրուհի Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բ. Բալոյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+