211652_close_icon
views-count865 դիտում article-date 10:19 13-06-2024

Երեկ կիրառված հատուկ միջոցները ոչ միայն լուսաձայնային նռնակներ էին, այլև բեկորային. Բագրատ Սրբազան

Երեկ ուշ գիշեր իմացել ենք, որ կառավարության նիստի ժամը փոխվել է, չգիտենք էլ՝ լինելու է, թե ոչ։ Երկրում ոչ կառավարություն կա, ոչ էլ ժղովորդին պաշտպանող իշխանություն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության մոտ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը նշեց. «Կառավարություն չկա Հայաստանում։ Սա թղթի վրա կեղծ իշխանություն է, իշխանություն էլ չի, ոչ մի բան է։ Ուղղակի նստած, տզրուկի պես ժողովրդի արյունը խմելով, ժողովրդի հացն ուտելով, երկիրը վերածել են աղետի»։

Խոսլով նախօրեին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ոստիկանական բռնի գործողությունների մասին, Սրբազանն ասաց. «Երեկ երեկոյան այդ հատուկ միջոցները, որ կիրառվել են, վստահեցնում եմ,  ոչ միայն լուսաձայնային էին,ն նաև բեկորային պարունակություն ունեցող հատուկ միջոցներ, քաղաքացիների վնասվածքները բեկորային են», - ասաց Սրբազանը։ 

Նա հայտարարեց, որ այսօր ժամը 20։00-ին հանրահավաք են անելու Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում, օրվա ընթացքում քննարկումներ կունենան իրենց հետագա գործողությունների մասին. «Ամբողոջությամբ գլխիվայր շուռ է եկել մեր ողջ ծրագրումն առաջիկայի հետ կապված,  այս մարդիկ ցույց տվեցին, որ բռնապետության կատարյալ ներկայացուցիչներ են»։ 

Նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:

Նմանատիպ նյութեր