211652_close_icon
views-count877 դիտում article-date 13:31 13-06-2024

Կղերաֆեոդալական էլիտան, Ղարաբաղի հարցը օգտագործել է Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար. Փաշինյան

Կղերաֆեոդալական էլիտան Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով ու նենգափոխելով Ղարաբաղի հարցը օգտագործել է Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար։

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ կարևոր դիտարկում անել՝ 2020-ից հետո Լևոն-Տեր Պետրոսյանի և նրա ղեկավարած ուժի հայտարարությունները փոխեցին «Պատերազմ թե խաղաղություն» հոդվածի մասին իմ պատկերացումները, որովհետև վերջին շրջանի հայտարարությունները, Լևոն Տեր-Պետրոսյանի փորձերը կղերաֆեոդալական էլիտան համախմբելու, ինչպես նաև մի շարք հայտարարություններ ի ցույց են դնում, որ այդ հոդվածը ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու անհաջող փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր