211652_close_icon

ԱՄՆ դեսպանությունը խրախուսում է ՀՀ իրավապահներին քննել հնարավոր խախտումներով բոլոր միջադեպերը

views-count1054 դիտում article-date 18:47 13-06-2024
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»։

Նմանատիպ նյութեր