796 դիտում
07:40 14-06-2024
Իշխանության ներկայացուցիչները ծրագրում են ամառային արձակուրդները. նշում են, որ Սրբազան պայքարն արդեն մարել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանին թիմակիցները ներկայացրել են, թե ընդդիմությանն արդեն «իրենց տեղն են դրել», իսկ սրբազան պայքարն արդեն «վերջնակետին» է հասել: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանության ներսում շատ մտահոգված են եղել հունիսի 12-ի հավաքով, որը հանգուցալուծվեց բախումով, վիրավորներով ու ձերբակալություններով, բայց իրավապահներին հաջողվել է հասնել ցանկալի նպատակին: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների համար այլեւս վտանգներ չկան, քանի որ արդեն «կոտրել են» շարժման ողնաշարը, իսկ Բագրատ սրբազանն արդեն հուսալքված է, քանի որ, ըստ նրանց, հանրապետությունը չի ցանկանում բիրտ ուժի մասնակիցը դառնալ: Մենք տեղեկացանք նաեւ, որ հայրենի իշխանության ներկայացուցիչներն արդեն պլանավորում են, թե ինչպես են անցկացնելու իրենց ամառային արձակուրդները տարբեր երկրներում. հայրենի նախարարները հերթով արձակուրդի կմեկնեն, իսկ օրենսդիր մարմինն արդեն ավարտում է իր նստաշրջանը: Գուցե արտահերթ նիստեր լինեն, բայց դա չի խանգարի իշխանության անդամներին իրենց արձակուրդը վայելելու համար: Կարելի է ասել, իշխանությունը փորձում է անցնել իր բնականոն կյանքին, նաեւ հանրապետությանը ցույց տալու համար, որ իրենց մոտ ամեն բան կարգին է, իսկ Սրբազանի առաջանորդած շարժումն իրենց չի մտահոգում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1012 դիտում
19:52 11-08-2024
Այս պայքարն ի բնե ճշմատության և ճշմարիտ մարդկանց պայքարն է․ Բագրատ Սրբազան
6852 դիտում
09:21 09-12-2017
Իշխանության ղեկին մնալու պայքարն ընթանում է հանձնարարականների մակարդակով. «Ժամանակ».
Այս բաժնից
2236 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1666 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1468 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»