49475 դիտում
17:18 14-06-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ ոստիկանության Մարաշի բաժանմունքում 3 կանայք հարձակվել են ոստիկանի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, հայհոյել և նրան մեղադրել են սպանության մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մայիսի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք են այցելել 3 կին և փորձել են հանդիպել բաժանմունքի պետի հետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպի պետի աշխատասենյակ ուղեկցելու ընթացքում նշված կանայք միջանցքում նկատել են քրեական հետախուզության խմբի օպերլիազորին, որից հետո հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև տևական ժամանակ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և նրան մեղադրելով ինչ-որ անձի սպանության մեջ։
Ժամը 15։40-ի սահմաններում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով կանայք ձերբակալվել են:
Ոստիկանները պարզվել են, որ նրանք հանդիսանում են Երևանի բնակիչ 50-ամյա Տիգրանուհի Ք․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լուսինե Ղ․-ն և Երևանի բնակիչ 33-ամյա Անահիտ Ղ․-ն, ում մոտից հայտնաբերվել է խոհանոցային դանակ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+