60567 դիտում
19:33 18-06-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Kia»-ն ու «Ford Transit»-ը․ վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել հանդիպակաց գոտում․ կա վիրավոր․ վարորդներից մեկը «պռավա» չի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Kia» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Kia»-ն բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, անցել կանաչ գազոնի վրայով և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ մասամբ փակելով ճանապարհը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Օպերատիվորեն ժամանալ են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և օրվա պատասխանատու, դասակի հրամանատար Հակոբ Սեկոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Զորիկ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Մելքոնյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Kia»-ի վարորդը կին է եղել, ով ավտոմեքենա վարելու իրավունքի չի ունեցել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+