211652_close_icon
views-count1144 դիտում article-date 12:47 19-06-2024

Սուրենին շատ հարցեր ունենք, վերադառնա, նաև կորոշենք՝ այս ճանապարհը միասին անցնելո՞ւ ենք, թե՝ ոչ․ Բագրատ Սրբազան

Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպել եմ հունիսի 13-ի երեկոյան, որը մեզ համար անհասկանալի մնաց․ այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Խոսել եմ իր հետ, մանրամասն քննարկել ենք հարցերը, ինքը պատմել է եղելությունը դեպքերի։ Ես ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է։ Սուրենն ասաց՝ մի քանի օրով արտերկիր պիտի մեկնի 13-ի երեկոյան։ Վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, ի՞նչ է իրականության մեջ տեղի ունեցել և նաև որոշելու՝ այս ճանապարհը միասին անցնելո՞ւ ենք թե՝ ոչ»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց, որ Սուրեն Պետրոսյանը պետք է կարողանա հաստատել, որ իրեն առևանգել են։

«12-ի առավոտյան շատ մարդկանց են հեռաձայնել, հրավիրել են ինչ-որ հատուկ տեղ, դա եղել է ԱԱԾ-ն կամ այլ տեղ, չեմ կարող ասել։ Ի թիվս նաև Սուրեն Պետրոսյանին են զանգել, ըստ իր պատմելու։ Ինքը չի գնացել առավոտյան ,բայց երեկոյան ժամը 18։00-ի կողմերը, իրենք են մոտեցել Սուրեն Պետրոսյանին, սև մեքենայով երկու հոգի և մի քանի հոգի էլ այլ կողմերից իրեն նստեցրել են մեքենան իր պատմելով, տարել են Հրազդան՝ ինչ-որ առանձին տեղ։ Ես էլ շատ հարցեր ունեմ այս ամբողջ խորհդավորության վրա, կվերադառնա, վերջնական ճշգրտումները կանենք և որոշումներն էլ կկայացնենք»,- շեշտեց նա։

Նմանատիպ նյութեր