1156 դիտում
16:51 19-06-2024
Կարեն Խաչանովը չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան իր Telegram ալիքում հայտարարել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզ մեկնող մարզիկների թվում չէ, թեև վարկանիշ էր նվաճել:
Վարկանիշի համաձայն՝ Օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել Անդրեյ Ռուբլյովը (6), Կարեն Խաչանովը (22), Դարիա Կասատկինան (14), Լյուդմիլա Սամսոնովան (15), Աննա Կալինսկայան (24), Անաստասիա Պավլյուչենկովան (26) և Անաստասիա Պոտապովան (36), սակայն նրանք չեն մասնակցի խաղերին տարբեր պատճառներով։
«Նրանք, ովքեր իսկապես ցանկանում են և լավ պատրաստված են, հանդես կգան խաղերում: Բացի այդ, մենք կկարողանանք փորձարկել երիտասարդներին։ Յուրաքանչյուր ոք Օլիմպիական խաղերին հասել է սեփական ուժերով, և ոչ թե անցյալի արժանիքների պատճառով», — «Матч ТВ»-ին ասել է FTR-ի ղեկավար Շամիլ Տարպիշչևը:
Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Ռուսաստանցի մարզիկները հանդես կգան չեզոք դրոշի ներքո:
Տղամարդկանց պայքարում կխաղան Դանիիլ Մեդվեդևը (աշխարհի հինգերորդ համար), Ռոման Սաֆիուլինը (40), Պավել Կոտովը (50) և Ասլան Կարացևը (97), իսկ աղջիկների պայքարում՝ Եկատերինա Ալեքսանդրովան (20), Միրա Անդրեևան (23), Վերոնիկա Կուդերմետովան (35) և Դիանա Շնայդերը (49):
Զուգախաղերում հանդես կգան Մեդվեդև/Սաֆյուլին, Կոտով/Կարացև, Անդրեևա/Կուդերմետովա և Ալեքսանդրովա/Շնայդեր զույգերը:

Նմանատիպ նյութեր
700 դիտում
15:45 06-07-2024
Ռուսաստանցի ըմբիշները չեն մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
1381 դիտում
22:48 13-07-2023
Ռուսաստանին և Բելառուսին չեն հրավիրի 2024 թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին
1159 դիտում
19:29 16-07-2024
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը պատրաստ է․ Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
1507 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1870 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1792 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը