211652_close_icon
views-count1429 դիտում article-date 22:48 13-07-2023

Ռուսաստանին և Բելառուսին չեն հրավիրի 2024 թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին

Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանին և Բելառուսին չի հրավիրի մասնակցելու 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Հաղորդվում է, որ հուլիսի 26-ին ՄՕԿ-ը Փարիզի Օլիմպիական խաղերի հրավերներ կուղարկի 203 ազգային օլիմպիական կոմիտեների: Այդ ցուցակում չեն ընդգրկվել Ռուսաստանի և Բելառուսի օլիմպիական կոմիտեները, որոնք պատժամիջոցների տակ են։

Բացի Ռուսաստանից և Բելառուսից՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու հրավեր չի ստանա նաև Գվատեմալան, որը հեռացվել էր 2022 թվականի սեպտեմբերին:

Ինչ վերաբերում է ռուս և բելառուս մարզիկներին Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվությանը, ապա այդ հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Նմանատիպ նյութեր