24498 դիտում
11:17 21-06-2024
Նոր մանրամասներ՝ 1 տարի առաջ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խուլիգանության դեպքից․ հայտնի են մասնակիցների ինքնությունները, ովքեր վիճաբանությունը շարունակել էին այլ վայրում, որտեղ ծեծի էին ենթարկել 2 տղամարդու
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Ապարանի բաժին փաստաթղթեր են ստացվել 2023 թվականի օգոստոսի 14-ին Եղիպատրուշ գյուղում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթով նախաքննության ընթացքում քննչական վարչությունում ապացույցներ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 01։20-ին, Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Հովհաննես Հ․-ն, Երևանի բնակիչ 27-ամյա Գոռ Գ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արտակ Հ․-ն Արագածոտնի մարզի բնակիչ 57-ամյա Մարատ Ս․-ին պատկանող Եղիպատրուշ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող խանութի դիմաց շուրջ 10 րոպե վիճաբանել են Երևանի բնակիչ 41-ամյա Սահակ Պ․-ի և այնտեղ հավաքված գյուղացիների հետ, որի ընթացքում Սահակ Պ․-ն հարվածել է Հովհաննես Հ․-ին, իսկ ինքնությունները դեռևս չպարզված անձինք հասարակության նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, հնչեցրել են հայհոյանքներ:
Վիճաբանության ձայները և հայհոյանքները լսելով՝ այդտեղ են եկել շրջակայքում բնակվող անձինք, որից հետո Հովհաննես Հ․-ն, Գոռ Գ․-ն, Արտակ Հ․-ն, Սահակ Պ․-ն և վիճաբանությանը մասնակից և ներկա եղած այլ անձինք ավտոմեքենաներով մեկնել են Ապարան համայնքի Քուչակ բնակավայր, որտեղ բնակավայրի Երևան-Սպիտակ ավտոճանապարհին հարող հատվածում ժամը 02։00-ի սահմաններում շարունակել են վիճաբանել Գոռ Գ․-ի և Հովհաննես Հ․-ի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջիններիս և հասարկության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ հնչեցրել են հայհոյանքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+