211652_close_icon
views-count919 դիտում article-date 14:39 21-06-2024

ՌԴ-ում ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

ՌԴ Ամուրի մարզում կործանվել է Robinson R-66 ուղղաթիռը, որում եղել է օդաչու և երեք ուղևոր։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով բոլորը զոհվել են, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Հունիսի 20-ին Robinson R-66-ն օդ է բարձրացել փայտամշակման գործարանի տարածքից և պետք է վայրէջք կատարեր Ամուրի մարզի Տինդինսկի շրջանում։ Սակայն ուղղաթիռը չի ժամանել նշանակված վայր, այնուհետև ստացվել է արտակարգ ռադիոփարոսային ահազանգ։

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի գտնվելու վայրը։ Ուղղաթիռը պատկանել է տեղի անտառահատման ընկերությանը։  Դրանում ընկերության աշխատակիցներ են եղել։

Նմանատիպ նյութեր