211652_close_icon
views-count964 դիտում article-date 20:37 21-06-2024

Առուշ Առուշանյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին: Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Գորիսի զարգացման համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։ 

 Դեսպանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության խորացումը և հույս հայտնել համատեղ նոր նախագծերի իրականացման համար: Համայնքի ղեկավարը դեսպանի հետ միասին շրջել են Վիենի պուրակում, որտեղ ընթանում են վերակառուցման լայնածավալ աշխատանքներ։
 
Պուրակում իրականացվում են ենթակառուցվածքների արդիականացման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է թարմացնել զբոսայգու ճեմուղիները, կանաչապատ գոտիները, նստարանները, լուսավորության համակարգը։ Վերակառուցումից հետո պուրակը կդառնա քաղաքացիների սիրելի հանգստավայրը՝ նոր հնարավորություններ ընձեռելով հաճելի ժամանակ անցկացնելու համար։
 
Դեսպանի այցի շրջանակներում՝ այսօր երեկոյան տեղի կունենա համերգ Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր