211652_close_icon
views-count1120 դիտում article-date 21:53 17-06-2024

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում սպանել են շիական «Հեզբոլահ» կազմակերպության զինված թևի հրամանատարներից մեկին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը:

Ծառայության տեղեկություններով՝ իսրայելական օդուժի ավիահարվածից Սալաա գյուղի տարածքում սպանվել է Մուհամմեդ Ահմեդ Այուբը։ Ըստ իսրայելցի զինվորականների՝ նա զբաղեցրել է էլիտար «Նասր» կազմավորման հրթիռային ստորաբաժանման առանցքային դիրքերից մեկը։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Այուբը ներգրավված է եղել Իսրայելի քաղաքացիների և համայնքների դեմ ահաբեկչական հարձակումների կազմակերպման մեջ: Նրա սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի և պաշտպանության ուժերի ջանքերի մի մասն է: Իսրայելի անվտանգության ծառայությունները կանխելու են «Հեզբոլահ»-ի ռազմական հզորությունը զենքի և զենքի կուտակման առումով, որոնք նախատեսված են իսրայելցի խաղաղ բնակչության և բնակեցված տարածքների դեմ ահաբեկչական հարձակումների համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր