211652_close_icon
views-count925 դիտում article-date 22:53 12-09-2024

Իսրայելական բանակը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացման մասին

Իսրայելական ուժերն ավարտել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացումը՝ ոչնչացնելով ավելի քան 2000 արմատականների և մոտ 13 կիլոմետր ստորգետնյա թունելներ այդ տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«162-րդ դիվիզիայի ուժերը վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացրել են ճշգրիտ, նպատակային և հետախուզական գործողություններ Ռաֆահի շրջանում: Մինչ օրս զինվորականները սպանել են ավելի քան 2000 ահաբեկիչների և ոչնչացրել մոտավորապես 13 կիլոմետր ստորգետնյա թունելներ: Այդ գործողությունների ընթացքում իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահում գտնվող ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական բրիգադը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զինվորականների տվյալներով՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին Ֆիլադելֆիայի միջանցքի մոտ և դրա տակ գտնվող ստորգետնյա թունելների 80%-ը ոչնչացվել է։ Այս միջանցքը համարվում է Գազայի հատվածում զենքի մաքսանենգության հիմնական ուղին։

«Դիվիզիայի ինժեներական ուժերը և «Յահալոմ» ստորաբաժանումը շարունակում են տարածքի ստորգետնյա թունելային ուղիների և ահաբեկիչների ենթակառուցվածքի հայտնաբերումն ու ոչնչացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր