211652_close_icon
views-count26420 դիտում article-date 14:03 23-06-2024

Արտակարգ դեպք՝ Գյումրիում. ավտոմեքենան մասամբ անջատվել է ֆիքսված ամրաններից. քաղաքացուն ավտոմեքենայի և պատի միջնամասից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետում քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի արանքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։

Պարզվել է, որ ավտոմեքենան մասամբ անջատվել է ֆիքսված ամրաններից, որի արդյունքում էլ աշխատակիցը արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում։

Օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա պարեկները, փրկարարներն ու քաղաքացիները հատուկ տեխնիկայի կիրառմամբ արգելափակումից դուրս են բերել քաղաքացուն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր