211652_close_icon
views-count859 դիտում article-date 10:48 24-06-2024

Ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է. Թաթոյան

«Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար:

Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարան»,- ասում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշում է, որ նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր:

«Իրականում, ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է, խաբկանք:

Այն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է»,- համոզմունք է հայտնում Ա. Թաթոյանը։

Նմանատիպ նյութեր