35467 դիտում
12:59 25-06-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Infiniti»-ն ու «Toyota»-ն. 3 վիրավորների մեջ կա հղի կին. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Վահան Հովհաննիսյանի վարած «Infiniti» և Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Ավագյանի վարած «Toyota» մակնիշի ավտոեմքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ը այնուհետև տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Տիգրան Գևորգյանն ու կրտսեր պարեկ Արտուշ Աբգարյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու ավագ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վիրավորների մեջ հղի կին կա:
Լուսանկարներն ու տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16873 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ