211652_close_icon
views-count1015 դիտում article-date 14:57 27-06-2024

Հայաստանը պատրաստ է 1 ամսում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը և ստորագրել այն. Արարատ Միրզոյան

Հայաստանը պատրաստ է 1 ամսում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը և ստորագրել այն. այս մասին Տալլինում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ասուլիսում։

«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են: Մենք գրեթե վերջնական տեսքի ենք բերել խաղաղաության պայմանագրի նախագիծի տեքստը: Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջովին ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը և պայմանագիրը ստորագրել: Չեմ կարող ասել, որ մեր ադրբեջանցի գործընկերներից դրական արձագանք ենք տեսել այս առաջարկին՝ խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ստորագրելուն... Իսկապես հավատում եմ, որ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և խաղաղություն բերելու պահ է ստեղծեվել»,- ասել է ԱԳ նախարարը:

Նմանատիպ նյութեր