1093 դիտում
11:53 28-06-2024
Մեղրու համայնքապետ. «Մեղրին կա, Մեղրին մնալու է…, գիտեք` միջանցքի հարց էլ է դրված եղել, բայց վարչապետը հարցը փակել է». «Հրապարակ»
Զրուցել ենք Մեղրու նորանշանակ համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ, որը Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության քվոտայով ընդամենը շաբաթներ առաջ է` ռոտացիայի արդյունքում, նշանակվել համայնքի ղեկավար:
Ընտրություններից հետո կոալիցիայի արդյունքում այստեղ պայմանավորվել էին, որ երկու տարի Արամ Սարգսյանի կուսակիցը կղեկավարի համայնքը, հաջորդ երկու տարին՝ Բաբայանի թիմակիցը։ Պարզվեց, որ Մեղրիի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը «ոչ մի հայացք չունի» եւ չի պատրաստվում դիմավորել սրբազանին, չնայած ֆորմալ առումով ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ է։
– Վերջը չհասկացա՝ Մեղրիի հարցում, այնուամենայնիվ, ունե՞ք մտահոգություններ, թե՞ չունեք, մանավանդ՝ հիմա խոսվում է, որ, այսպես կոչված, միջանցքը կարող է Մեղրիով անցնել։
– Չունեմ, դա չի լինի, քանի որ կառավարությունն էլ, վարչապետն էլ պնդել են, որ Մեղրին կա, Մեղրին մնալու է, մարդիկ Մեղրիի սահմաններին էլ են կողմ, իրա գոյությանն էլ են կողմ, գիտեք` միջանցքի հարց էլ է դրված եղել, բայց վարչապետը հարցը փակել է։
– Ո՞վ է ասում՝ հարցը փակված է, Ալիեւը շարունակում է պահանջել: Իսկ եթե նկատի ունենանք, որ ինչ հայտարարում է, հետո իրականություն է դառնում, ապա հարցը փակված չէ։
– Ալիեւն ընդամենը զառանցում է, ասում է` Երեւանն էլ է իմը, Սեւանն էլ․․․ չտեսանք, որ մի բան ասեր՝ իմն ա, հետո, ոնց Դուք եք ասում, իրականություն դառնար։
– Ուզում եք ասել, որ Գորիս-Կապան ճանապարհն իրենցն էր, դրա համա՞ր տվեցին։
– Ես խնդրում եմ, էլի․․․ Չեմ կարա ասեմ, սահմանազատումները կանեն, կերեւա, էլի, որն է մերը, որը մերը չի, ոչ մեկ չի կարա հենց ընենց հող նվիրի, տարածքներ են` սահմանազատվում են, դուք գիտե՞ք, թե քանի երկրից են խառնվել էդ սահմանազատումներին, եթե բոլորը գտնեն՝ դա է ճիշտը, ուրեմն էդպես է։
– Ասենք, օտարները գուցե մի օր ասեն, որ Երեւանն էլ է Ադրբեջանինը, պիտի ասենք՝ ճիշտ է, ու տա՞նք։
– Չէ, ըտենց բան չի լինի, սահմաններ կան, որ ժամանակին կարող է սխալ են գծել` տվել են, հիմա էդ ամեն ինչը խոսվում է, ասվում է։ – Մի խոսքով, Փաշինյանից գոհ եք, ինչ անում է, ճիշտ է անում։
– Նորմալ ա, հա։
– Իսկ հնարավո՞ր է մեղրեցիները շարժման դեմ բողոքի ակցիաներ իրականացնեն։
– Ես չեմ կազմակերպում ոչ մի բան, ոչ էլ մեկը եկել է իմ մոտ, դիմել է, ասել է` սրբազանին ուզում ենք դիմավորենք կամ չդիմավորենք․․․ որ չուզենան էլ` մարդկանց կարծիքն ա, ով ինչ ուզի, կարա անի․ դիմավորողը դիմավորելու է, չդիմավորողն էլ՝ չդիմավորելու։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին