6526 դիտում
12:37 08-09-2015
Այդ ոսկորը չեն մարսելու, մնալու է իրենց կոկորդում․ հայտնի գործարարի՝ արգելանքի տակ դրված ամբողջ ունեցվածքը վաճառել են
Օֆշորի գործով հայտնի, գործարար Փայլակ Հայրապետյանի ամբողջ ունեցվածքը վաճառել են, իսկ գնորդներին գաղտնի են պահում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը։
Նա նշեց, որ սկզբում ունեցվածքը ձեւակերպել են որպես բանկի սեփականություն, հետո վաճառել են, չնայած իրենք պետք է սպասեին, մինչև դատական գործն ավարտվեր։
«Հիմա ես, որ դատը շահեմ, իմ ունեցվածքը հետ եմ պահանջելու, ո՞նց են տալու։ Այդ ոսկորը չեն մարսելու. մնալու է իրենց կոկորդում»,- ասաց Փ. Հայրապետյանը։
Միաժամանակ նշեց, որ այսքան փորձությունների միջով անցավ, բայց ոչ մի գործարար չփորձեց օգնության ձեռք մեկնել, թեկուզ բարոյապես աջակցեր։ «Ես, օրինակ, որ իմանայի, թե ինչ ձեւով են այդ ունեցվածքը վաճառում, չէի գնի, երբե՛ք, բայց գտնվեցին մարդիկ, որ գնեցին»,- ավելացրեց նա:
Նմանատիպ նյութեր
4159 դիտում
16:23 17-05-2018
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքի 50 տոկոսը վերացվել է
1062 դիտում
16:28 15-10-2019
Պաշտպանի աջակցությամբ հանվել է կենսաթոշակառուի հաշվի վրա դրված արգելանքի մեծ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
979 դիտում
13:42 30-12-2024
«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար (տեսանյութ)
904 դիտում
12:42 30-12-2024
Հունվարը կլինի բավականին տաք, առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների. Գագիկ Սուրենյան