211652_close_icon
views-count805 դիտում article-date 15:18 28-06-2024

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ, վերջինս կայցելի Հայաստան

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ:

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր:

Նմանատիպ նյութեր