211652_close_icon
views-count916 դիտում article-date 15:42 29-06-2024

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հեռախոսազրույցը: Օրակարգային կարևոր հարցը եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակը։

«Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի առնչությամբ, ընդգծել միջազգային դերակատարների աջակցությամբ առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու առաջնահերթությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բաղերին պատրաստակամություն է հայտնել շարունակելու մտքերի փոխանակումը փոխադարձ հետաքրքրության բոլոր հարցերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր