211652_close_icon
views-count1286 դիտում article-date 13:11 02-03-2015

Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Եգիպտոսի նախագահ Ֆատահ-աս-Սիսին Սաուդյան Արաբիայի նոր թագավորի՝ Սաման բին Աբդել Ազիզի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմյան հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև անվտանգության խնդիրները Եմենում: Սաուդյան Արաբիայի թագավորը նույնիսկ խախտել է արարողակարգը՝ հանդիպելով իր պաշտոնակցին օդանավակայանում:

Նմանատիպ նյութեր