211652_close_icon
views-count1186 դիտում article-date 17:52 29-06-2024

Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին կյանքում երազներում էլ չէին տեսնի. Բագրատ Սրբազան

«Թշնամու մտքում հող վերադարձնել չկա» ,- Ներքին Հանդում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Գյուղացիներն արձագանքեցին՝ «չի լինելու», «մեկ միլիմետր էլ չեն տալու», «հլը առաջ են գնալու»։
Բագրատ Սրբազանը շարունակեց. «Թուրքիզմի մեջ հող զիջելու մասին ոչ մի բան չկա։ Իրենց համար նման գաղափար գոյություն չունի։ Վերջ՝  կարող ես նվաճել, նվաճի։

Կիրանցում, Ոսկեպարում սահմանահանձնում արել են,  բերքաբերցիք Կիրանցի, Ոսկեպարի ժողովովրդի նկատմամբ անտարբեր էին։ Մտածում էին` Ադրբեջանը Բերքաբերից 800 հեկտար հող պիտի վերադարձնի:

Հիմա գնացեք` տեսեք ինչ են արել։ Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին   երազներում էլ չէին տեսնի։ Այն դիրքերից, որտեղից պետք է նահանջեին, ոչ էլ նահանջել են»։ 

Նմանատիպ նյութեր