71410 դիտում
15:47 01-07-2024
Խոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ «Աղ ու հացով» ռեստորանի մոտ բախվել են «Lexus NX 250»-ը և «Mercedes E 450»-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում՝ Սարալանջի փողոցում, «Աղ ու հացով» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Ս․ Հակոբյանի վարած «Lexus NX 250» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Ա․ Բաղդասարյանի վարած «Mercedes E 450» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Աղ ու հացով» ռեստորանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարդան Բագրատյանն ու կրտսեր պարեկ Նորիկ Բաղդասարյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մոնիկա Օհանյանի գլխավորությամբ։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Lexus NX 250»-ի վարորդը, ով փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2191 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)