211652_close_icon
views-count38259 դիտում article-date 10:20 03-07-2024

Ավտովթար՝ Երևանում․ «Երևանի սիթի»-ի դիմաց բախվել են «BMW X6»-ն ու «Nissan»-ը․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում, «Երևան սիթի»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Զավեն Առաքելյանի վարած «BMW X6» մակնիշի և 25-ամյա Տիգրան Ղուրշուդյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Գարիկ Հանիսյանն ու պարեկ Արմենակ Գալստյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր